Հայկական զարդեր

Պատմական վավերագրերը վկայում են, որ հայ արքայական զարդեղենը դարերի ընթացքում թալանվել, կողոպտվել կամ նվիրաբերվել է օտարներին։

Ագաթանգեղոսն էլ վկայում է, որ քրիստոնեության տարածման ժամանակ, երբ ավերվեցին թագավորական ութ պաշտամունքային վայրերը, բոլոր տաճարներում կուտակված հսկայական քանակությամբ ոսկյա և արծաթե իրերն ու գանձերը ավարի տվեցին։

«Հայոց թագուհիների զարդաձևերի մեջ առանձնանում են եռանկյունաձև զարդերը։ Եռանկյունին հնում համարվել է կանացիության, իգական սկզբի, պտղաբերության և երջանկության խորհրդանիշ։ Այն նաև հրո, արևային կրակի հնագույն խորհրդանիշներից է»: