Իմ դպրոցը

Ես իմ դպրոցը շատ եմ սիրում: Ինձ շատ հետաքրքիր է մեր դպրոցում զբաղվել կավագործությամբ: Ես սիրում եմ մեր մառանը: Ամեն աշնան վերջ մենք մասնակցում ենք թթու դնելու արարողությանը: Նաև հարիսա ենք պատրաստում: Սիրում եմ մեր ճամփորդությունները, հետաքրքիր վայրեր ենք այցելում: Մենք մի մեծ ընտանիք ենք:

Իմ աշխարհը

Իմ աշխարհը շոկոլադից և կոնֆետներից է: Ծառերի վրա տերևների տեղը կուզեի տեսնել թխվածքաբլիթներ և տորթեր: Սա իհարկե հեքիաթ է: Իրականում կուզեի, որ իմ հայրիկի, մայրիկի, պապիկի, տատիկի հետ լինեիք երջանիկ և առողջ: