Իմ հորինածները

Հեքիաթների հեղինակ՝ Միլանա Մովսեսյան

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք, երկիրը կգեղեցկանա, թթվածինը շատ կլինի։ Ես իմ կյանքում մեկ անգամ եմ ծառ տնկել։

Ի՞նչ կլիներ․․․

Եթե հսկա լինեի, աշխարհը կտեսնեի։

Եթե մրջյունները մարդկանցից մեծ լինեին, մրջյունները մեզ կուտեին։

Եթե տները ծառերից կախված լինեին, մենք կկարողանայինք կատուներին հյուր գնալ։

Եթե ծաղիկները հողին կպած չլինեին, թռչունները մեզ ծաղիկներ կտային։

Եթե պաղպաղակները դաշտում աճեին, մենք կուտեինք։

Աշնանային խնդիրներ

Արմենը ծառից քաղեց 5 խնձոր, իսկ Կարինեն՝ 2-ով ավելի: Որքա՞ն խնձոր հավաքեցին միասին:

Երեխաները 3 օրում դաշտից հավաքեցին 36 կգ լոլիկ։ Առաջին օրը հավաքացին 10կգ, երկրորդ օրը ՝ 2 անգամ շատ։ Որքա՞ն հավաքեցին երրորդ օրը։

Ծառերի ծաղիկները

Ծառերի ծաղիկները շատ-շատ գեղեցիկ են։ Ծառերը ծաղկում են գարնանը, երբ օրերը տաքանում են։ Ամեն ծառի ծաղիկ յուրահատուկ է և բուրումնավետ։ Ինձ համար շատ հաճելի է քայլել յասամանների կողքով և շնչել նրանց հիասքանչ բուրմունքը։ Շատ եմ սիրում նաև դեղձենու, ծիրանենու, սալորենու ծառերի ծաղիկները։

Իմ սիրած երգը

Իմ սիրած երգն է Կաքավը: Ես լսում եմ Կաքավ երգն ու անդադար երգում եմ: Զգում եմ երգի ջերմությունը և հասկանում եմ, թե ինչի մասին է: Պատկերացնում եմ հայրենիքիս տեսարժան վայրերը:

Աշուն

Աշնան օրերն են հասել, տերևները դարձել են ոսկեգույն և դեղին: Կռունկները չվում են տաք երկրներ:

Իմ աշխարհը

Իմ աշխարհը շոկոլադից և կոնֆետներից է: Ծառերի վրա տերևների տեղը կուզեի տեսնել թխվածքաբլիթներ և տորթեր: Սա իհարկե հեքիաթ է: Իրականում կուզեի, որ իմ հայրիկի, մայրիկի, պապիկի, տատիկի հետ լինեիք երջանիկ և առողջ:

Նամակ թռչունին

Բարև, թռչուն: Աշխարհը շատ գեղեցիկ է և շատ հրաշքներ ունի: Գիտե՞ս թռչուն, ես շատ կուզեի քեզ նման թևեր ունենալ և թռչել, աշխարհը տեսնել, քանի որ բարձրից շատ գեղեցիկ տեսարան կբացվի:

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանում ես գնացել եմ ճամփորդությունների – Արագածոտնի մարզի Տեղերի վանք՝ Զատկատոնը նշելու։ Պատանի հանդսատեսի թատրոնում դիտել եմ Շունն ու կատուն ներկայացումը։

Ընթերցանություն-Կարդում եմ Հովհաննես Թումանյանի Տերն ու ծառան։

Ընտրությամբ գործունեություն – Ես ընտրել եմ կերպարվեստ, քանի որ շատ եմ սիրում ձեռքով գեղեցիկ իրեր, բացիկներ պատրաստել։ Ես շատ եմ սիրում իմ բլոգը վարել։ Ֆլեշմոբերին մասնակցել եմ, բայց ոչ բոլորին։

Փաստեր մեղուների մասին

Փաստ 1․ Մայր մեղուն կարող է ապրել մինչև 5 տարի:

Փաստ 2․ Ամռանը օրական ձվադրում է ավելի քան 2000 ձու:

Փաստ 3․ Մի փեթակը բաղկացած է 1 մայր մեղվից, 60–80 հզ. աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուր (երբեմն՝ հազար) բոռերից։

Փաստ 4․ Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր։

Փաստ 5․ Մեղուն կարող է հեռանալ փեթակից մոտ 8 կիլոմետր, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան: 

Let’s read

Hello, my name is Juddy. I am 9 and I live in London. I like swimming and reading books. My favourite hobby is playing basketball. I am very good at playing basketball because I am very tall. I am not very good at playing tennis. I like drawing and painting but I don’t like playing computer games. My best friends are Ann and Sara. At the weekend we go to the park.

The Greedy Hippo

There was a greedy hippo. He ate everything in sight.
From cheese to peas, chips and cake, he always had a bite.
Now Hippo he was selfish. He ate everybody’s food.
He ate the cat’s, the dog’s, the cow’s. He was very, very rude.
One morning after breakfast, he jumped into the lake.
One big splash and he was stuck. That was a big mistake.
The hippo he sank deeper, then began to shout.
‘Help, please help, I’m sinking. Won’t someone pull me out? Yes I will help you. Now we are friends.